BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Սերգեյ Սմբատյանը կղեկավարի Լեհաստանի ազգային ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբը

Սերգեյ Սմբատյանը կղեկավարի Լեհաստանի ազգային ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբը
19.12.2014 | 12:35

Դեկտեմբերի 21-ին Լեհաստանի Կոտովիցա քաղաքի NOSPR համերգասրահում Լեհաստանի ազգային ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։ Կհնչեն Էրիխ Վոլֆգանգ Կորնգոլդի «Ռոբին Հուդի արկածները» սյուիտը (Erich Wolfgang Korngold – The Adventures of Robin Hood Suite), Սամուել Բարբերի Ջութակի կոնցերտը (Samuel Barber – Violin Concerto) և Ջորջ Գերշվինի «Ամերիկացին Փարիզում» (George Gershwin – An American in Paris) ստեղծագործությունները։

Որպես մենակատար հանդես կգա ջութակահար Պյոտր Տարչոլիկը։

Համերգը ձայնագրվելու է Լեհաստանի հանրային ռադիոյի համար և հեռարձակվելու է ռադիոյով։

Նշենք, որ NOSPR-ն այս պահին Եվրոպայի ամենանոր համերգասրահն է, և համերգի տոմսերը վաղուց արդեն սպառվել են։

Դիտվել է՝ 830

Մեկնաբանություններ